00:00:00

Պորտուգալիայի վարչապետը խնդրել է նախագահին COVID-19-ի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել

20:48, 02 նոյեմբեր 2020

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան խնդրել է երկրի նախագահին արտակարգ դրություն հայտարարել՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառում, հայտնում է Reuters-ը: «Սա կրիտիկական պահ է, եւ արտակարգ իրավիճակ հայտարարելը կբարձրացնի քաղաքացիների իրազեկությունը մեր առջեւ ծառացած առողջական արտակարգ իրավիճակի մասին»,- լրագրողներին ասել է Կոստան՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակը, հավանաբար, 15 օրից շատ ավելի երկար կտեւի: Կոստան նշել է, որ արտակարգ իրավիճակը չի լինի այնքան մասսայական, որքան մարտին էր, բայց անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել գիշերային պարետային ժամ՝ վիրուսի տարածումը սահմանափակելու համար: 10 միլիոնից մի փոքր ավելի բնակչություն ունեցող Պորտուգալիայում ցուցանիշը համեմատաբար ցածր է՝ COVID-19-ով 144 341 վարակված եւ 2544 մահ: Բայց անցած ուրբաթ օրը նոր դեպքերը օրական հասել են 4656-ի, ինչը ամենաբարձրն է համավարակի մեկնարկից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր