00:00:00

Լիոնում անհայտ անձը կրակել է ուղղափառ հոգևորականի ուղղությամբ

21:09, 31 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն ուղղափառ հոգևորականի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Huff Post»-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով 16:00-ին, երբ հոգևորականը պատրաստվել է փակել եկեղեցու դռները: Կասկածյալը կրակ է բացել հոգևորականի ուղղությամբ և դիմել փախուստի: Լրատվամիջոցը հայտնում է, որ հույն հոգևորականը գտնվում է ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ֆրանսիայի իրավապահ մարմինները, նրանք շրջափակել են տարածքը, իսկ իշխանությունները քաղաքացիներին հորդորում են շրջանցել նշված հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր