00:00:00

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ

14:06, 31 հոկտեմբեր 2020

Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն համոզված եմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրատապ խորհրդակցություններ սկսելու անվտանգության ապահովման համար Հայաստանին տրամադրվող օգնության տեսակն ու չափը որոշելու վերաբերյալ: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր