00:00:00

Զորահավաքի ենթակա անձի մոտ COVID-ի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը

12:20, 31 հոկտեմբեր 2020

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է, թե անձի նմուշին համապատասխանությունը և թե նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,-նշել է Արտյոմ Սմբատյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր