00:00:00

Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խոճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

19:56, 30 հոկտեմբեր 2020

Ադրբեջանական բանակի զինծառայողները, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել են Արցախի Բերձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից:  Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից»,- նշված է հրապարակման մեջ: Արցախի առանձին հատվածներում շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ «Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշում է տեղեկատվական շտաբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր