00:00:00

Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը

18:36, 30 հոկտեմբեր 2020

 Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը: Այս մասին հայտնում է Արարատի քաղաքապետարանը: «Ի գիտություն Արարատ քաղաքի բնակչությանը:Արարատի քաղաքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր շչակ: Տագնապի շչակի փորձարկումը նախատեսված է իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, 2 րոպե տևողությամբ, համապատասխան մարմիների գիտությամբ և մասնակցությամբ: Խնդրում ենք լուրը տարածել ձեր մտերիմների շրջապատում և չանհանգստանալ: Անհրաժեշտության դեպքում զանգահարել 060-88-55-55»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր