00:00:00

Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 20 շենք է փլվել, զոհվել առնվազն 4 մարդ

18:27, 30 հոկտեմբեր 2020 Պատահարներ

 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 120 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գործակալությունը: Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է: Թուրքական «Հուրիեթ»-ի փոխանցմամբ՝ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերը նշել է. «Տեղյակ ենք մոտավորապես 20 շենքի կործանման մասին»: Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը ևս տեղի ունեցած ուժգին երկրաշարժի վերաբերյալ հայտարարություն է արել. «Շուտով կլինենք ճգնաժամային կենտրոնում և կփոխանցենք բոլոր տեղեկությունները»: Ինչպես հաղորդում է CNN Türk հեռուստաընկերությանը Սեֆերիհիսարի քաղաքապետ Իսմայիլ Եթիշքինի հարցազրույցը, բնակիչները լքել են շենքերը: Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս Իզմիրի երկրաշարժի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավակցելով երկրաշարժից տուժածներին: Ներքին գործերի նախարար Սոյլուն հայտնում է, որ էպիկենտրոնին մոտ գտնվող Ուշաք, Դենիզլի, Մանիսա, Բալըկեսիր, Այլըն և Մուղլա քաղաքներում վիրավորների կամ զոհերի մասին որևէ լուր չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր