00:00:00

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

16:22, 30 հոկտեմբեր 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաեւ այլ հարցեր: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում՝ շեշտադրում կատարելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,-նշել է Պեսկովը: «Կայացել է Եվրոպայում նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին կարծիքների մանրամասն փոխանակում: Խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչության ցանկացած դրսեւորում»,-հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր