00:00:00

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

15:33, 30 հոկտեմբեր 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք: Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար: Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ պայքարելու այդ աղետի դեմ: Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք: Լինենք ուժեղ և միասնական՝ պաշտպանելու խաղաղության, հանդուրժողականության և ազատության արժեքները: Մաղթելով բարեկամ ֆրանսիացի ժողովրդին արիություն՝ համոզված եմ, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կհաղթահարի նաև այս մարտահրավերը»,-ասված է հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր