00:00:00

Ֆրանսիայում տեղի է ունեցել 1 օրվա ընթացքում երկրորդ հարձակումը

16:10, 29 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Ֆրանսիական Europe1 լրատվամիջոցը հաղորդում է, որ Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը տեղի ժամանակով առավոտյան ժամը 11։15-ի սահմաններում գոռացել է «Ալլահու աքբար» և փորձել է դանակահարել ոստիկաններին։ Ոստիկանները կրակ են բացել և սպանել հարձակվողին։ Ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 3 մարդ էր սպանվել։ Ըստ ոստիկանության՝ զոհերի շարքում գտնվող մի կին գլխատվել էր։ Նիցցայի քաղաքապետը տեղի ունեցածն անվանել է «իսլամական ֆաշիզմ» և հայտարարել է, որ այս ամենը նման է ահաբեկչական հարձակման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր