00:00:00

Ոսկու գինն աճում է

15:05, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ոսկու գինն աճում է նախօրեին անկումից եւ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին համաշխարհային տնտեսության վերականգնման համար մտավախություններից հետո, հաղորդում է «Փրայմ»-ը: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,22%-ով կամ 4,05 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1883,25 դոլար: Ոսկու գների բարձրացմանը նաստում է նաեւ համաճարակաբանական վիճակը: Մի շարք երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակուման դեպքերի թվի աճ, ինչի ֆոնին նոր կարանտինային սահմանափակումներ են մտցվում: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ողջ տարածքում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվում հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Նոյեմբերի 2-ից Գերմանիայում «սահմանափակ կարանտին» կմտցվի: Ներդրողները նաեւ շարունակում են հետեւել ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքին: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Շուկայում գերակշռում է կարծիքը, որ ընտրությունների արդյունքներից կախված կլինի ԱՄՆ տնտեսության աջակցության փաթեթի չափը, որի շուրջ մինչ այժմ բանակցություններ են ընթանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր