00:00:00

Հարավային Կորեայի նախկին նախագահը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել

10:33, 29 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հարավային Կորեայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լի Մեն Բակի դատավճիռը, ոորի համաձայն նա պետք է 17 տարվա անազատության մեջ անցկացնի և խոշոր տուգանք վճարի, գրում է eadaily.com կայքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշոնական դիրքի չարաշահման և կաշառակերության համար։ Նշվում է, որ տնային կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչը որոշ գործերի կարգավորման համար ստացել է հավելյալ 2-3 օր, ինչից հետո բանտ կտեղափոխվի։ Միևնույն ժամանակ վերջինս ստիպված է լինելու 11․5 միլիոն դոլարի տուգանք և ավելի քան 5 միլիոն դոլարի չափով հավելյալ վճարումներ կատարել։ Լի Մեն Բակը 78 տարեկան է,  նա Հարավային Կորեան ղեկավարել է 2008-2013 թվականներին։ 2018 թվականին նրա դեմ առաջադրվել են մի շարք մեղադրանքներ՝ այդ թվում Samsung Electronics ընկերությունից կաշառք վերցնելու, իր ղեկավարած DAS ընկերության միջոցները յուրացնելու, կորպորատիվ հարկերից խուսափելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր