00:00:00

Ռուսաստանը հակահրթիռային նոր համակարգի հաջող փորձարկում է իրականացրել Ղազախստանում

20:10, 28 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի հաջող փորձարկում է իրականացրել Ղազախստանի Սարի Շագան զորավարժարանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրությանը: «Սարի Շագան զորավարժարանում օդատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության մարտական հաշիվը ռուսական հակահրթիռային համակարգի հերթական հաջող փորձարկումն է իրականացրել»,- ասվում է ՊՆ մամլո հաղորդագրության մեջ: Օդատիեզերական ուժերի հակահրթիռային միավորման հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Գրաբչուկի խոսքով՝ մարտական հաշվարկները հաջողությամբ խոցել են պայմանական հակառակորդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր