00:00:00

Անկարայի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Charlie Hebdo-ի դեմ

17:08, 28 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Անկարայի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի վարույթ է նախաձեռնել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի դեմ` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NTV հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների դեմ: Դատախազությունը հիմնվում է նախագահին վիրավորելու մասին Թուրքիայի ՔՕ երեք հոդվածների վրա: Թուրքիայի նախագահի աշխատակազմի` հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ երկիրն «անկասկած անհրաժեշտ իրավական եւ դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկի» ծաղրանկարի կապակցությամբ, որն անբարոյական է համարում: «Մենք վճռականորեն եւ մինչեւ վերջ կպայքարենք նման անտեղի, չարամիտ վիրավորանքների դեմ: Մենք խստորեն դատապարտում ենք այս ծաղրանկարը, որը միայն սադրանք է եւ վկայում է, որ Եվրոպան ավելի ու ավելի է ընկղմվում թուրքերի եւ իսլամի նկատմամբ ատելության կեղտոտ ճահճի մեջ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ: Էրդողանը Charlie Hebdo-ում պատկերվել էր կիսամերկ տեսքով: Ծաղրանկարի հերոսը, «Ահա եւ մարգարեն» խոսքերով, բարձրացնում է իր կողքին կանգնած գլխաշորով եւ երկար զգեստով ծառայի փեշը: Ծաղրանկարը վերնագրված է հետեւյալ կերպ. «Էրդողանը շատ զվարթ մարդ է անձնական կյանքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր