00:00:00

Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին

16:48, 28 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է միասին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ։ Մանրամասն քննարկեցինք Ղարաբաղի հետ։ Ասացինք՝ եկեք արդեն ավարտենք այս ամենը Կովկասում։ Կուզեք, համատեղ քայլեր կանենք, կխոսենք կողմերի հետ։ Բայց հիմա կարևոր է հստակ որոշել՝ կարգավորում ենք խնդիրը, թե ոչ», – ասել է նա՝ ավելացնելով, որ միայն սկզբունքային որոշումից հետո կարելի կլինի կոնկրետ քայլեր անել։ Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել Փաշինյանին, իսկ ինքն էլ հանդիպի Ալիևին։ «Թող հանդիպեն պատվիրակությունները։ Վստահ եմ, արդյունք կստանանք», – ասել է Էրդողանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր