00:00:00

Պեսկով. Պուտինը եւ Էրդողանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը չեն քննարկել

15:13, 28 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը չեն քննարկել թուրքական կողմի մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն: «Դա օրակարգում չի եղել»,- ասել է նա: Պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ պարզաբանել է դիրքորոշումն Անկարայի` բանակցային գործընթացում ներգրավման խնդրի վերաբերյալ: Նա նշել է, որ նոր տարրեր չեն հայտնվել, իսկ մարտերը ղարաբաղյան տարածաշրջանում դեռ շարունակվում են եւ ափսոսանք ու անհանգստություն են առաջացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր