00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

00:45, 28 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին` ժամը 19։55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վալերի Ա․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր