00:00:00

Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo

14:56, 27 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել: «Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը» անմիջապես որոշել է վրեժ լուծել և հարձակվել Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա։ Այսպիսով՝ պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մեծ փուլ»,- ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՕՏՈՒ–ն ոչնչացրել էր թուրքամետ «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման շտաբը՝ վերացնելով 60 զինյալի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր