00:00:00

Թայվանը հայտարարել է, որ նոր զենքի գնումները կբարձրացնեն պաշտպանության հուսալիությունը

15:05, 27 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թայվանը նշել է, որ հրթիռներ եւ այլ սպառազինական համակարգեր վաճառելու ԱՄՆ վերջերս արված առաջարկը կխթանի պաշտպանությունը` Չինաստանի կողմից աճող սպառնալիքների ֆոնին, հաղորդում է AP-ն: «Այս զենքի գնումը կբարձրացնի Թայվանի ստույգ մարտական հնարավորությունները եւ դրա ասիմետրիկ մարտական հնարավորությունները»,- ասել է ՊՆ խոսնակ Շի Շուն-վենը: «Դա նաեւ կբարձրացնի մեր ընդհանուր մարտունակությունը` Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանման գործում մեր դերն ունենալու համար»: Նախօրեին Չինաստանը հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառի սպառազինության համակարգեր արտադրող ամերիկյան ընկերությունների, այդ թվում` Lockheed Martin Corp.-ի, Raytheon Technologies Corp-ի. եւ Boeing Co.-ի պաշտպանական մասնաճյուղի դեմ` Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր