00:00:00

ՆԳ նախարար. Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին

14:57, 27 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին, ասել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները` Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: «Մեզանից յուրաքանչյուրին պետք է ցնցի այն, որ արտաքին տերությունները խառնվում են Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին»,- ասլ է Դարմանինը France Inter ռադիոյին` հավելելով, որ նկատի ունի Թուրքիային եւ Պակիստանին: «Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին»,- հավելել է Դարմանինը: Հոկտեմբերի 23-ին, ելույթ ունենալով սպանված ուսուցչի հիշատակին նվիրված արարողությանը, Էմանուել Մակրոնն ասել էր, որ իսլամը ճգնաժամային վիճակում է: «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից եւ նկարներից»,- հավելել է նա: Որոշ մահմեդական պետությունների ղեկավարներ նույնպես ակնհայտ դժգոհությամբ ընդունեցին Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին «հոգեկան հիվանդ» է անվանել եւ խորհուրդ տվել «հետազոտվել»: Ի պատասխան` Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել իր դեսպանին Անկարայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր