00:00:00

Ֆրանսիայում տասնյակ կայքեր ենթարկվել են իսլամիստների հարձակումներին

10:50, 27 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայում կենսաթոշակային միությունների, շրջանային վարչությունների և բիզնես-ընկերությունների տասնյակ կայքեր ենթարկվել են հաքերային հարձակման: Կայքերում հայտնվել են կարգախոսեր, որոնք կոչ են անում իսլամի և Մոհամեդ մարգարեի հաղթանակին և Ֆրանսիայի մահվան: Բացի այդ, հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարը խոզի տեսքով, փոխանցում է Deutsche Welle-ն: Կիբերհանցագործության գծով ֆրանսիացի մասնագետները դեռևս կիրակի նախազգուշացվել էին կիբերհարձակումների ալիքի մասին, որոնք հիմնականում կրկնում են 2015թ. կիբերհարձակումները, երբ դրանցով ուղեկցվում էին իսլամական ահաբեկչությունները: Նման հարձակումների համար պատճառ են հանդիսացել Մակրոնի արտահայտությունները 47-ամյա ուսուցիչ Սամյուել Պատիի սպանության մասին. ֆրանսիացի ուսուցիչը սպանվել էր մուսուլման աշակերտի կողմից, որին զայրացրել էր այն փաստը, որուսացիչը դասաժամին մարգարեի ծաղրանկարներն էր ցույց տվել: Հոկտեմբերի 23-ին ուսուցչի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ իսլամը գտնվում է ճգնաժամի մեջ: «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից և նկարներից»,- նշել է նա: Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ իսլամի մասին Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր