00:00:00

Կանադայի ԱԳ նախարարը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները

10:20, 27 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները։ «Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի բարեկամների հետ։ Ֆրանսիային ուղղված Թուրքիայի վերջին մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են։ Անհրաժեշտ է հարգալից դիվանագիտական երկխոսություն։ Մենք միշտ միասին հարգանքով պաշտպանելու ենք խոսքի ազատությունը»,- նշել է նա «Թվիթերում»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին «հիվանդ» էր անվանել եւ խորհուրդ տվել «հոգեկան վիճակի հետազոտություն անցնել»։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր