00:00:00

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում վնասազերծել են 2 ահաբեկիչների, որոնցից մեկի ձերբակալման ժամանակ պայթյուն էր որոտացել

01:39, 27 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի անվտանգության ուժերը Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում վնասազերծել են 2 ահաբեկիչների: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել այն պահին, երբ իրավապահները փորձել են ահաբեկչի ձերբակալել:
Նահանգապետ Ռահմի Դողանի խոսքով՝ ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան: «Երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ Իսկենդերունում պայթյուն է որոտացել: Ոչ ոք չի մահացել: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, գործողությունները շարունակվում են»,- ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր