00:00:00

Ջերմուկում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

01:13, 27 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրանտ Մ․, ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 8 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում, վարորդը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մ հեռավորության վրա։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևկելի հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր