00:00:00

Պեսկովը կտրականապես համաձայն չէ Բայդենի հետ, ով Ռուսաստանին ԱՄՆ-ի թշնամի է անվանել

18:14, 26 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Կրեմլը ցավում է, որ ԱՄՆ-ում փորձեր են ձեռնարկվում՝ ատելություն սերմանելու Ռուսաստանի նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը սպառնալիք է ԱՄՆ-ի համար: «Դա բացարձակ այդպես չէ, մենք դրա հետ կտրականապես համաձայն չենք»,-ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք միայն կարող ենք ափսոսալ, որ նման կերպով ատելություն է սերմանվում ՌԴ-ի նկատմամբ, եւ որ մեր երկիրը ներկայացվում է որպես թշնամի»,-հավելել է նա: Բայդենը նման հայտարարություն է արել CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սեպտեմբերին ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հակառակորդն է, այլ ոչ թե թշնամին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր