00:00:00

Հունաստանը շարունակում է պնդել, որպեսզի ԵՄ պետությունները զենքի մատակարարման արգելք սահմանեն Թուրքիայի նկատմամբ

18:03, 26 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Աթենքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանի մայրցամաքային շելֆում հաջորդ երկու ամսվա ընթացքում հետազոտական աշխատանքներ իրականացնելու Էրդողանի ծրագրերի՝ Եվրամիության երկրներին կրկին կոչ է արել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանել, գրում է ekathimerini.com կայքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Եվրամիության շրջանակներում Հունաստանի գործընկերներին արդեն նման առաջարկ արել է։ Սակայն պաշտոնյան այս հարցը բարձրացրել է նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ Երկրի ԱԳ ղեկավար Նիկոս Դենդիասն այս մասին նամակ է ուղարկել Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի իր գործընկերներին։ Նշվում է, որ Հունաստանի եվրոպական գործընկերների կողմից Թուրքիային ցուցաբերված աջակցության ամենալուրջ կողմը ոչ թե փոխանցված սարքավորումներն են, այլ փորձը (the know-how), ինչի շնորհիվ Անկարան արագորեն ընդլայնել է իր պաշպանական արտադրությունը։ Միցոտակիսը փորձի նման փոխանակման մասին խոսելիս հատուկ անդրադարձ է կատարել Բեռլինի կողմից Անկարային տրամադրված 214 տեսակի սուզանավի և անաէրոբ շարժիչ (AIP) համակարգերի, Leopard տեսակի տանկերի (2A4) գերմանական նախագծերին։ Քիչ չեն նաև թուրքական կողմին իտալական և իսպանական զինատեսակների փորձի տրամադրման օրինակները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր