00:00:00

Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

17:20, 26 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է համանախագահներին: «Ինչո՞ւ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չկարողացավ լուծել խնդիրը: Այցեր, հանդիպումներ, բանակացություններ. մենք մինչեւ կոկորդը կուշտ ենք այդ բանակցություններից: Ինչքա՞ն կարելի է բանակցություններ վարել թշնամու հետ»,-ասել է նա: Ալիեւը հայտարարել է, որ ՄԽ համանախագահ երկրների առաջ բազմիցս բարձրացրել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը երկար տարիներ սառեցված է մնացել, եւ բացի Ադրբեջանից՝ ձեռնտու է եղել բոլորին, առաջին հերթին՝ Հայաստանին: «Նրանց ձեռնտու է եղել այդ իրողությունը, նրանք փորձել են ստիպել մեզ ընդունել դա: Սակայն մենք փոխել ենք իրականությունը, եւ դա պետք է հաշվի առնել»,-հավելել է Ալիեւը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր