00:00:00

«Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած խոսքերը վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից»․ Սեբաստիան Կուրց

16:24, 26 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները՝ հայտարարելով, որ դրանք վկայում են Թուրքիայի՝ ԵՄ-ից ավելի հեռվանալու մասին։ «Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի՝ նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Դրանք կրկին վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից և մեր ընդհանուր արժեքներից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն եմ հայտնում Ֆրանսիային», - գրել է Կուրցը Twitter-ում։ Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության առնչությամբ՝ ասելով, թե Մակրոնը «պետք է ստուգի հոգեկան վիճակը»։ Դրանից հետո Ֆրանսիան որոշել էր խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր