00:00:00

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1872-ով

14:10, 26 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1872-ով: Մահացել է 14 մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 30 303 մարդ: Վերջին մեկ օրում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 603 մարդ, պանդեմիայի սկզբից ապաքինվել է 11 370 մարդ, մահացել 215-ը: Կարանտինի մեջ է գտնվում 4112 մարդ, ստացիոնարներում՝ 3 766 մարդ, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 2 268 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման համար Վրաստան է տեղափոխվել այլ երկրներից: Անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակման 1928 նոր դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր