00:00:00

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը վարում է կորոնավիրուսի վիճակագրությունը Գերմանիայում

00:40, 26 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Կիրակի գիշերը անհայտ անձինք փորձել են հրկիզել Բեռլինում տեղակայված Ռոբերտ Կոխի ինստիտուտի շենքը, որտեղ վարվում է կորոնավիրուսի վիճակագրությունը Գերմանիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությանը: «Անցած գիշեր Ռոբերտ Կոխի ինստիտուտի շենքի ուղղությամբ նետել են պայթուցիկ սարքեր»,-ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ անվտանգության աշխատակիցը տեղական ժամանակով 2.40-ի շրջանում նկատել է մի քանի մարդու, որոնք ինստիտուտի շենքի դիմային հատվածի ուղղությամբ նետել են շշեր: Դեպքի հետեւանքով կոտրվել է պատուհանի ապակին, իսկ բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր