00:00:00

Վրաստանի ոստիկանությունը պարզել է բանկում ավելի քան 40 մարդու պատանդ վերցրած անձի ինքնությունը

22:52, 25 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները պարզել են հոկտեմբերի 21-ին Զուգդիդի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան) «Վրաստանի Բանկ»-ի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում գործած և մարդկանց պատանդ վերցրած անձի ինքնությունը: Այս մասին ասվում է գերատեսչության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:
«Ներքին գործերի նախարարությունն անցկացված համապարփակ օպերատիվ-քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում պարզել է ավազակային հարձակում կատարողի ինքնությունը, անձը պարզվել է»,- ասված է հայտարարության մեջ:
ՆԳ նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է արել առկայության դեպքում չհրապարակել հանցագործի լուսանկարները, քանի որ դա կխանգարի քննչական միջոցառումների իրականացմանը: Հանցագործին ձերբակալելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր