00:00:00

Թրամփի պնդմամբ` ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը

22:27, 25 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այսօր հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում` նախընտրական հավաքում, Սպիտակ տան ղեկավարը նշել է` հիմա Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում և բանակցում Երևանի ու Բաքվի հետ: «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր