00:00:00

Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել հրադադարի պայմանավորվածությունը

20:32, 25 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգները փորձում է հորդորել Ադրբեջանի իշխանություններին ընդունել հրադադարի ռեժիմի հաստատումը Հայաստանի հետ, որն արդեն համաձայնել է այդ առաջարկին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այս շաբաթվա վերջնամասն անցկացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելով: Հայաստանն ընդունել է հրադադարի մասին առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք փորձում ենք հորդորել Ադրբեջանի իշխանությունների ընդունել հրադադարի ռեժիմի մասին առաջարկը»,- ընդգծել է երկրի ղեկավարի օգնականը: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր