00:00:00

Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 16 710 դեպք

13:05, 25 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16 710-ով, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում 84 շրջաններում հաստատվել է COVID-19-ի 16 710 հաստատված դեպք, այդ թվում 4456-ը՝ (26,7%) առանց կլինիկական դրսևորումների», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելացվում է, որ ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է 1 513 877 դեպք: Աճի տեմպը 1,1% է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր