00:00:00

Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են Ալ-Քաիդայի ղեկավարներից ալ-Մասրիին

11:49, 25 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Աֆղանստանի անվտանգության ուժերը չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին՝ Աբու Մուհսին ալ-Մասրիին, որը ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենաշատ փնտրվող ահաբեկիչների ցանկում է եղել, գրում է Reuters-ը: Ալ-Մասրին ԱՄՆ-ում մեղադրվել է օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու և ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով կազմակերպված դավադրության համար: Նա չեզոքացվել է Աֆղանստանի արևելքում գտնվող շրջաններից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր