00:00:00

Ամերիկյան ևս մեկ լոբբիստական ընկերություն խզել է կապերը Թուրքիայի հետ

23:59, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում գործող ևս մեկ լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, խզել է կապերը Թուրքիայի հետ: Politico պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում գործող ընկերությունը դեռևս շարունակելու է համագործակցությունը Ադրբեջանի հետ: Այդ երկրի համար լոբբիստական աշխատանքներ իրականացնող ամերիկացի գործիչների թվում են Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլ Դելահանթը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Չարլզ Բոստանին (հանրապետական, Լոս Անջելես), Ռենդի Ֆորբսը (հանրապետական, Վիրիջինիա) և Ալբերտ Ուինը: Հիշեցնենք, որ նախօրեին Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ևս խզել էր Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր