00:00:00

Հրդեհ եւ պայթյուն՝ Ազովի ծովում ռուսական տանկերի վրա. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել

23:42, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ներկայում Ազովի ծովում այրվող «Գեներալ Ազի ասլանով» նավթատար տանկերում չորս մարդ կա, հայտնում է «Զվեզդա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ «19։02-ին Նովոռոսիյսկի Ծովային փրկարարական համակարգիչ կենտրոնի օպերատիվ հերթապահից հաղորդագրություն է ստացվել, որ Ազովի ծովում «Գեներալ Ազի Ասլանով» նավթատարի վրա հրդեհ է բռնկվել: Տանկերը «Կավկազ» նավահանգստից մեկնում էր դեպի Դոնի Ռոստովի նավահանգիստ, ըստ նախնական տեղեկությունների՝ տանկերը դատարկ է եղել։ Նավում անձնակազմի 13 անդամ է եղել: Ներկայում վեց մարդ փրկվել է, չորս մարդ մնացել է նավում, երեք հոգի նավից դուրս են»,- հայտնում է գերատեսչությունը: Հաղորդվում է նաեւ, որ դեպքի վայր են ուղարկվել երեք փրկարարական նավեր: Բացի այդ, հրդեհի վայրում է «Բրատսկ» նավը, որը կողքով անցնելիս է եղել։ Ընդհանուր առմամբ, հրդեհը մարելու եւ տանկերի անձնակազմը փրկելու գործողությանը մասնակցում է 102 մարդ եւ 14 միավոր տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր