00:00:00

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

23:23, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում առկա հաղորդագրությունում: «Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Բաքվում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում J. W. Marriott Absheron հյուրանոցի դիմաց և Բաքվի այլ շինությունների մոտ: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ»,- նշված է հաղորդագրությունում: Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն էր իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր