00:00:00

ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել

20:50, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի  տարածքում։ Ինչպես տեղեկացնում է Stars and Stripes հրատարակությունը, զորավարժությունների ընթացքում ստուգվել են Շտուտգարտի համատեղ շտաբի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը ռազմական հակամարտության դեպքում մոբիլիզանցելու կարողությունները: Հրամանատարության պատրաստման և գնահատման բաժնի պետ, գեներալ-մայոր Ջոն Բոյդի խոսքով՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերից հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել է 4400 զինվորական: Միևնույն ժամանակ զորավարժությունների բոլոր մանրամասները և սցենարները գաղտնի են պահվում։ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը նշել է միայն, որ դաշնակիցների բոլոր ցամաքային, ծովային, օդային, կիբեր-տիեզերական ռեսուրսների՝ հակամարտությունների դեպքում օգտագործման միջոցների մշակում է կատարվել: Հիշեցնենք, որ եվրոպական հրամանատարությունը Austere Challenge զորավարժությունների իրականացումը սկսել է 1990-ական թվականներից, սակայն «սառը պատերազմի» ավարտից հետո Եվրոպայում հակամարտությունների հեռանկարի վերացման հետ կապված դրանք առավել ցածր ինտենսիվությամբ են անցկացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր