00:00:00

ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը գաղտնի զորավարժություններ է անցկացրել

19:10, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ուրբաթ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունն ավարտել է գաղտնի զորավարժությունները, որոնք կոչված են ստուգել ուժերի պատրաստվածության մակարդակ պատերազմի դեպքում, գրում է Stars and Stripes-ը: Austere Challenge 2021 կոչվող զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շուրջ 4.400 զինծառայող, հայտարարել է հրամանատարության` զորավարժությունների եւ գնահատման հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Ջոն Բոյդը: «Սպեկտրը բավականին լայն է... Հարկ է նշել, որ մենք աշխատում ենք բազմաթիվ խնդիրների ուղղությամբ»,- ասել է նա: Զորավարժությունների մանրամասները գաղտնի են, սակայն նշվում է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ զորավարժություններին ենթադրաբար փորձարկվել են բոլոր ուժերը` ցամաքային, ծովային, օդային, կիբեր եւ տիեզերական` հակամարտության դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր