00:00:00

Մերկելը Գերմանիայի հասարակությանը կոչ է արել կրճատել շփումները կորոնավիրուսի պատճառով

17:44, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը գերմանացիներին կոչ է արել սահմանափակել սոցիալական շփումները եւ նվազագույնի հասցնել ուղեւորությունների քանակը` կորոնավիրուսով վարակման աճող դեպքերի ֆոնին, փոխանցում է Reuters-ը: Իր շաբաթական ուղերձի շրջանակներում ելույթ ունենալու փոխարեն Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ իր այս կոչն ավելի արդիական եւ հրատապ է: Գերմանիան կորոնավիրուսի առաջին ալիքն առավել մեծ հաջողությամբ հաղթահարած եվրոպական երկրներից մեկն է: Սակայն այս շաբաթ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել էր 10.000-ը: Շաբաթ օրը կորոնավիրուսից մահացած հիվանդների ընդհանուր թիվը եւս գերազանցել է 10.000-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր