00:00:00

Ստամբուլի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով

17:58, 24 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ստամբուլի քաղաքապետ Իքրեմ Իմամօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին շաբաթ հայտարարել է մեգապոլիսի վարչակազմի մամուլի քարտուղար Մուրաթ Օնգունը: «Ստամբուլի քաղաքապետ Իքրեմ Իմամօղլուի հանձնած COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքը դրական է: Նրա առողջական վիճակը բավարար է, նա բուժում է սկսել հիվանդանոցում»,- գրել է Օնգյունը Twitter-ի իր էջին: Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 40 տոկոսը Ստամբուլին է բաժին ընկնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայում կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել էր մարտի 10-ին Եվրոպայից վերադարձած տեղի բնակչի մոտ: Երկրում մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 357 հազարը, մահացել է ընդհանուր 9 658 մարդ, առողջացել է 311 520 հիվանդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր