00:00:00

Ավտովթար Գավառ-Սևան ավտոճանապարհին

16:21, 20 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 20-ին, ժամը 02:35-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, կողաշրջված ավտոմեքենա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Opel Omega մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով դաշտում: Տեղազննման արդյունքում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր