00:00:00

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» երկու պաշտոնական անձանց նկատմամբ

20:57, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության երկու պաշտոնական անձանց, այդ թվում բարձրաստիճան զինվորականի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ գանձապետարանը հայտարարել է, որ Նաբիլ Կաուկը եւ Հասան ալ-Բաղդադին եղել են «Հեզբոլլահ»-ի խորհրդի անդամներ, որոնք պատասխանատու են եղել բարձրագույն մարմնի՝ Շուրայի խորհրդի ընտրման համար, որը «ձեւավորում է քաղաքականություն եւ հաստատում վերահսկողությունը («Հեզբոլլահի») գործունեության բոլոր ասպեկտների, այդ թվում ՝ նրա ռազմական գործունեության վրա»: Ինչպես հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, Կաուկը սպառնացել է պատերազմ սկսել Իսրայելի դեմ՝ դատապարտելով Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ներկայությունը: Բաղդադին «պաշտպանել է ամերիկացիների վրա հարձակումները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր