00:00:00

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովին

17:07, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին և ելույթով հանդես եկել «Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայնությամբ ընդունված սկզբունքների և կանոնների ներքո  հիմնարար քաղաքականության և գործընթացների ընդունման» թեմայով նիստին: Իր ելույթի ընթացքում Գեղամ Գևորգյանը, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր