00:00:00

Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել

15:55, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին Facebook-ում հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժնեւում ստորագրվել է «Լիբիայում մշտական հրադադարի» մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են հոկտեմբերի 19-ից բանակցություններ վարող կողմերի ներկայացուցիչները, Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի պաշտոնակատար եւ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը: Վերջինս հույս է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա վերջ դնել լիբիացիների տառապանքներին: «Հուսով ենք՝ համաձայնագիրը թույլ կտա տեղահանված անձանց եւ փախստականներին վերադառնալ տուն եւ ապրել խաղաղ եւ անվտանգ»,-ասել է նա: «5+5» ձեւաչափով բանակցություններն ընթանում էին հոկտեմբերի 19-ից: Ավելի վաղ Ուիլյամսը հայտարարել է, որ կողմերը պատրաստ են բացել բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք միացնում են Լիբիայում բոլոր շրջաններն ու քաղաքները: Բացի այդ, նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են Լիբիայում օդային ուղիների բացման, մասնավորապես, դեպքի հարավային շրջան՝ Սաբհու, թռիչքների վերսկսման շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր