00:00:00

Գրին. Ես գիտեմ, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, ես հայերի կողմից եմ

15:33, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

«Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Դենի Գրինն աջակցություն է հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում: «Գիտեմ, որ մեծ թվով հայեր ապրում են Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում: Ես ուզում էի հստակ ասել... Ցանկանում էի զգացնել տալ, գիտեմ, թե ինչ է կատարվում, և ես նրանց կողմից եմ, փորձում եմ աջակցել նրանց, ինչպես կարող եմ», - Գրինի խոսքերը մեջբերում է MSN-ը: Հայաստանին աջակցում են նաև NBA-ի այլ խաղացողներ՝ Ռեջի Ջեքսոնը («Լոս Անջելես Քլիփերս»), Տրիստան Թոմփսոնը և Ալֆոնսո Մաքքինին (երկուսն էլ «Քլիվլենդ Կավալերս»), Ջւլիուս Ռենդլը («Նյու Յորք Նիքս»):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր