00:00:00

ՌԴ փոխարտգործնախարարը եւ ՀՀ դեսպանն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման անընդունելիությունը

15:23, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող սրման համատեքստում: «Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների` տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր