00:00:00

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

13:57, 23 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է իրանական հինգ կազմակերպությունների՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար: Այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Ցուցակում ներառվել են Բայան Ռասանե Գոստար ինստիտուտը, Իրանի IRTVU իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միությունը և Միջազգային վիրտուալ լրատվամիջոցների միությունը, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, վերահսկվում են IRGC-QF իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է նաև Իրաքում Իրանի դեսպան, IRGC-QF գեներալ Իրաջ Մասջեդին, որը որոշիչ դեր է խաղացել Իրաքում IRGC-QF քաղաքականության մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Մասջեդին իր դիվանագիտական ​​դիրքն օգտագործել է IRGC-QF- ի օգտին գումարային փոխանցումները կոծկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր