00:00:00

Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի հարցում կարևոր չէ. Պուտին

22:22, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հարցում կարևոր չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում: «Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին Ղրիմի հարցում, ես դա չգիտեմ: Ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Իսկ դրանում վայրկյան անգամ չկասկածեք»,- ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ վերջինս ելույթի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման թեմային՝ ընդգծելով, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր